«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նորմալ գրունտային ճանապարհ ունենք․ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանք առաջարկեց

26/08/2021

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց ադրբեջանցի զինծառայողների կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց, որ Կապան-Գորիս ճանապարհի այն հատվածներում, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել փակել են ճանապարհը՝ որպես պատճառ բերելով, թե գիշերը միջադեպ է տեղի ունեցել, և հայկական կողմից մարդիկ են մտել ու  դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին:

«Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունը դանակահարության վերաբերյալ իրականությանը չի համապատասխանում: Եթե ադրբեջանական կողմը հիմնավորումներ ունի, որ այդպիսի բան եղել է, կոչ ենք անում, որ փոխանցեն մեզ, որպեսզի մենք էլ հետաքննենք հասկանանք, թե ինչ է»,- նշեց Փաշինյանը: