«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի «ՍԱՍ» սուպերմարկետից շուրջ կես մլն դրամ են գողացել

14/07/2021

Երևանում թալանել են Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։

Ըստ հաղորդագրության` երեկ՝ հուլիսի 13-ի գիշերը, ժամը 04։30-ի սահմանում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են ՍՊԸ-ի առաքման աշխատասենյակներից մեկի պատուհանը, մտել ներս ու գողացել դրամարկղը:

Կայքի տեղեկություններով` գողացված դրամարկղում եղել է շուրջ կես միլիոն դրամ:

Կատարվածի մասին ոստիկանություն է ահազանգել «ՍԱՍ Գրուպ» ընկերության իրավաբան Շավարշ Փ.-ն:

Ոստիկանությունը անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և դրամարկղն ու այնտեղ եղած գումարը հայտնաբերելու ուղղությամբ: