Ցուցարարին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ
17/12/2020
Դեկտեմբերի 9-ին Մյասնիկյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկեցին և ոտքը ջարդեցին։
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված դեպքով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննության։
Հիշեցնենք, որ ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չկանգնեց։ Տուժած ցուցարարին հիվանդանոց տեղափոխեցին մեկ այլ ավտոմեքենայով։