«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ցուցարարին վրաերթի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

17/12/2020

Դեկտեմբերի 9-ին Մյասնիկյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկին վրաերթի ենթարկեցին և ոտքը ջարդեցին։

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշված դեպքով ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր․ օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով և ուղարկվել նախաքննության։

Հիշեցնենք, որ ի նշան բողոքի ցուցարարները փակել էին Մյասնիկյան պողոտան, վարորդներից մեկը մեքենան վարեց ուղիղ ցուցարարի վրա և երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո անգամ չկանգնեց։ Տուժած ցուցարարին հիվանդանոց տեղափոխեցին մեկ այլ ավտոմեքենայով։