ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի
07/06/2023
ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում, Եղեգնաձորում, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
Նրա խոսքով` աշխատանքի մեկնարկից ի վեր առաքելությունը ավելի քան 300 պարեկություն է իրականացրել Գորիսի, Ջերմուկի և Մարտունիի իր կենտրոններից։ Պարեկներն ամեն շաբաթ անցնում են ավելի քան 3800 կմ:
Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։