«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դիմելու եմ դատարան․ Հայկ Սարգսյանը հերքում է

17/11/2021

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է տարածել, որում նշվում է․ «Բազմիցս ապատեղեկատվություն տարածած, թշնամուն մեր սահմանային իրավիճակի մասին ԱԺ ամբիոնից հայտարարած, իր ընտրողներին դավաճանած, ճամբարափոխ պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող «Ժողովուրդ» լրատվամիջոցը, (եթե կարելի է այդպես անվանել) ևս մեկ անհեթեթ սուտ է հրապարակել իմ մասին։

Այս անգամ ստի նպատակն է արատավորել իմ համբավը՝ ինձ կապելով նոյեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցած սպանությունների հետ։ Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ես նոյեմների 11-ին եղել եմ դեպքի վայրում։

Որպեսզի բոլորի համար ակնհայտ լինի, որ «Ժողովուրդ»-ը սուտ և կեղծիք տարածող լրատվամիջոց է, հարկ եմ համարում նշել․

1․ Նոյեմբերի 10-ից 16-ը գործուղված եմ եղել Ռուսաստանի Դաշնություն, որպես ՀՀ ԱԺ ներկայացուցիչ մասնակցելու ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

2․ Դեպքի մասնակիցներից որևէ մեկին չեմ ճանաչել։

3․ Դեպքի մասին իմացել եմ հաջորդ օրը, լրատվամիջոցներից։

4․ Սահմանային անցակետում հաշվառված է նոյեմbերի 10-ից 16-ը իմ ՌԴ-ում գտնվելը (կից անձնագրիս կնիքները)։

5․ Կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, որոնք փաստում են, որ նոյեմների 10-ից 16-ը եղել եմ ՌԴ-ում։

6. ՀԱԿՊ պաշտոնական էջի նոյեմբերի 11-ի հոդվածը ևս ապացուցում է, որ այդ օրը եղել եմ Կազանում https://paodkb.org/…/parlamentarii-odkb-nachali…

Ի դեպ, զրպարտության հիմքով դիմելու եմ դատարան, քանի որ տվյալ լրատվամիջոցը դիտավորությամբ կեղծ, իրականությանը չհամապատասխանող «փաստացի տվյալների» տարածման միջոցով փորձել է արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը։ Փաստաբանիս հետ մտածում ենք նաև քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնել։ Դեռ պետք է պարզել, այդ ստերի նպատակը։

Խնդրում եմ այս սուտ լուրը արտատպած հետևյալ կայքերին տեղադրել նաև իմ հերքումը՝ news.am, yerkir.am, lragir.am, tert.am, hraparak.am, lurer.com, analitik.am, politik.am, kentron.am, mamul.am, 1in.am, 24news.am, auroranews.am, pastinfo.am, panorama.am, infoport.am, armlife.am, hayeli.am, newmedia.am, zham.am, mediahub.am, newspress.am, alternativ.am, aysor.am, asekose.am, norlur.am, times.am, yerevantoday.am»,-նշել է նա:

Լրատվականները հայտնում էին նոյեմբերի 11-ի գիշերը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ Տույի հետ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ է եղել նաև Աժ պատգամավոր Հայկ Սարգսյանը: