«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվի հայտարարությունը

20/11/2020

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բոլոր տարածքների ամբողջական ականազերծման համար մինչև 13 տարի կպահանջվի, ուրբաթ օրը լրագրողներին հայտնեց Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության (ANAMA) ղեկավար Գազանֆար Ահմադովը:

Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ը։

«Ռազմադաշտում չպայթած ռումբերը վնասազերծելու համար կպահանջվի հինգից վեց տարի, իսկ ականները վնասազերծելու համար` 10-ից 13 տարի», – ասաց Ահմադովը:

Նրա խոսքով՝ վարչությունը տարածքներ մաքրելու ճանապարհային քարտեզ է մշակում: «Նահանջելով ՝ հայկական կազմավորումները ականապատել են բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտներ և նույնիսկ գերեզմանատներ: Մոտ 14 հազար քառակուսի կմ տարածք պետք է մաքրվի», – ավելացրեց Ահմադովը:

Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև 1990-ականներից շարունակվող հակամարտությունը սրվեց սեպտեմբերի 27-ին, և տարածաշրջանում սկսվեցին ակտիվ մարտեր: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, իսկ տարածաշրջանում ռուս խաղաղապահներ են տեղակայվում։