«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել

27/02/2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան և պահանջել է գործի քննությունը հաջորդ շաբաթ։

«Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի ագրեսիան արդարացնելու համար ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար: Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողություններ և լսումներ նշանակել հաջորդ շաբաթ»,- գրել է Զելենսկին կիրակի օրը Twitter-ում։