Առաջարկվել է դիտարկել Վիեննան՝ որպես ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հնարավոր վայր
30/04/2021
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է քննարկել Վիեննայում հնարավոր հանդիպում անցկացնելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը ուրբաթ օրը Պուտինի ու Կուրցի հեռախոսազրույցից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դաշնային կանցլերն առաջարկել է դիտարկել Վիեննան որպես ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հնարավոր վայր, իհարկե, եթե դրա անցկացման վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի»,-ասված է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։