«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջարկվել է դիտարկել Վիեննան՝ որպես ռուս-ամերիկյան գագաթնաժողովի հնարավոր վայր

30/04/2021

 Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն առաջարկել է քննարկել Վիեննայում հնարավոր հանդիպում անցկացնելու Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը ուրբաթ օրը Պուտինի ու Կուրցի հեռախոսազրույցից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

«Դաշնային կանցլերն առաջարկել է դիտարկել Վիեննան որպես ռուս-ամերիկյան գագաթնաժողովի  հնարավոր վայր, իհարկե, եթե դրա անցկացման վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություն  ձեռք բերվի»,-ասված է ՌԴ ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությունում։