«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

03/02/2021

ԱՄՆ-ի Այդահո նահանգում կործանվել է Ազգային գվարդիայի ուղղաթիռը, զոհվել են օդանավում գտնվող երեք օդաչուներ:

«Այդահոյի Ազգային գվարդիայի երեք զինծառայողներ զոհվել են այն բանից հետո, երբ նրանց UH-60 Black Hawk ուղղաթիռը կործանվել է Բոյսեի հարավից ոչ հեռու»- ասված է նահանգի ազգային գվարդիայի Ֆեյսբուքյան էջում:

Բոլոր երեք զոհերը եղել են Ազգային գվարդիայի օդաչուները, նրանք պլանային մարզական թռիչք են իրականացրել։ Վերջին անգամ օդաչուները կապի էին դուրս եկել երեքշաբթի։ Չորեքշաբթի գիշերը որոնողական թիմերը հայտնաբերել են ինքնաթիռ և զոհերին։

Նշվում է, որ միջադեպի պատճառը հայտնի չէ։ Սկսվել է հետաքննություն։