«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելի բանակն անորոշ ժամկետով հետաձգել է ԱՄՆ-ի հետ համատեղ ՀՀՊ-ի վարժանքները

07/02/2022

Իսրայելի պաշտպանության բանակը փետրվարի 7-ին հայտնել Է 2022 թվականի մարտին պլանավորված ԱՄՆ-ի հետ համատեղ Juniper Cobra հակահրթիռային պաշտպանության ընդգրկուն վարժանքների անորոշ ժամկետով հետաձգման մասին՝ «մի շարք նկատառումներով»: Համապատասխան հայտարարությունը տարածել Է բանակի մամուլի ծառայությունը:

«Juniper Cobra համատեղ միջազգային վարժանքները, որոնք պետք Է Իսրայելի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի մասնակցությամբ տեղի ունենային մարտ ամսին, հետաձգվել են մի շարք նկատառումներով եւ կանցկացվեն ավելի ուշ, ինչի մասին կհայտարարվի լրացուցիչ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: