Ադանայում փակվել է ԱՄՆ հյուպատոսությունը
Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպատանատունը հայտարարել է Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Ադանայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակելու մասին:
Հայտարության մեջ նման քայլը բացատրվել է Պաղեստինի Գազայի շրջանում տեղի ունեցող դեպքերի հետևանքով առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Ադանայի հատվածում կազմակերպվելիք հնարավոր ցույցերով և բողոքի ակցիաներով:
Նշվել է նաև, որ Թուրքիայում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչներին հրահանգավորվել է հնարավորինս զերծ մնալ Ադանայում ԱՄՆ հյուպատոսությանը հարող տեղանքից:
Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից հետո բազմամարդ բողոքի ակցիա էր տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի առաջ, ինչի հետևանքով էլ մահացել էր 1 և ձերբակալվել 63 մարդ:
https://www.ermenihaber.am/