«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադանայում փակվել է ԱՄՆ հյուպատոսությունը

19/10/2023

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպատանատունը հայտարարել է Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Ադանայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակելու մասին:

Հայտարության մեջ նման քայլը բացատրվել է Պաղեստինի Գազայի շրջանում տեղի ունեցող դեպքերի հետևանքով առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Ադանայի հատվածում կազմակերպվելիք հնարավոր ցույցերով և բողոքի ակցիաներով:

Նշվել է նաև, որ Թուրքիայում գտնվող ԱՄՆ ներկայացուցիչներին հրահանգավորվել է հնարավորինս զերծ մնալ Ադանայում ԱՄՆ հյուպատոսությանը հարող տեղանքից: 

Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Գազայի հիվանդանոցի հրթիռակոծումից հետո բազմամարդ բողոքի ակցիա էր տեղի ունեցել Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի առաջ, ինչի հետևանքով էլ մահացել էր 1 և ձերբակալվել 63 մարդ:

https://www.ermenihaber.am/