«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գեղարքունիքի մարզում 28-ամյա պայմանագրային զինծառայողը «Մոսկվիչ»-ով բախվել է շինության պատին, կա վիրավոր. shamshyan.com

26/01/2022

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններւմ Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գրիգոր Հ-ն իր վարած «Մոսկվիչ 2141» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գրիգոր Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գրիգոր Հ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։