«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում

26/10/2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը դիմում է սոցցանցերի օգտատերերին․

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝

Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

• Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն)

• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն

Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները․

• Սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK )

• Խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն

• Ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը)

• Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։

Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00 – 18:00 կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ volunteer@unifiedinfo.am