Գառնիում Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը
26/09/2021
Գառնիում Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը:
«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, ժամը 14-ին, արգելոց-թանգարանում կանցկացվի ՀՀ ազգային փոքրամասնություններին նվիրված «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում։
Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, լուսանկարների ցուցադրությամբ էլ՝ այցելուները կծանոթանան ազգային փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգությանը։ Կներկայացվեն նաև՝ ազգային պարերը, խոհանոցը։