«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնդկաստանում քահանային մեղադրում են 9-ամյա աղջկա բռնաբարության և սպանության մեջ

05/08/2021

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի շրջաններից մեկում տեղի քահանային և ևս երեք տղամարդու մեղադրում են 9-ամյա աղջկան բռնաբարելու, սպանելու և դիակիզելու մեջ: Ինչպես հաղորդում է BBC News-ը դա հարուցել է քաղաքացիների վրդովմունքը, որոնք պահանջում են խիստ միջոցներ ձեռնարկել մեղադրյալների նկատմամբ:
Նշվում է, որ աղջկա ծնողներն ապրուստ են վաստակում մուրացկանությամբ մահմեդական տաճարի մոտակայքում: Աղջիկը նրանց միակ երեխան էր: Աղջկան ուղարկել էին ջուր բերելու դիակիզարանի տարածքից, որը գտնվում էր տաճարի հարևանությամբ, սակայն նա երկար ժամանակ չի վերադարձել:
«Երբ նա մեկ ժամվա ընթացքում չվերադարձավ, ես գնացի նրան որոնելու: Ես նրան գտա դիակիզարանում: Նրա շուրթերը կապտած էին, քթի տակ արյան հետքեր կային, ձեռքերին՝ կապտուկներ, իսկ հագուստը թաց էր»,- պատմել է աղջկա մայրը:
Նրա խոսքով՝ քահանան և ևս երեք տղամարդ իրեն համոզում էին ոստիկանություն չդիմել, վախեցրել են իրեն՝ ասելով, որ ոստիկանները կբացեն երեխայի մարմինը, կհանեն օրգանները և կվաճառեն: Քահանան ասել է, որ երեխան մահացել է հոսանքի հարվածից, երբ ջուր հավաքելիս է եղել: Տղամարդը ստիպել է արագ դիակիզում անել:
Երեխայի հայրը պատմել է, որ երբ այլ գյուղացիների հետ հասել է դիակիզարան, աղջկա մարմինն արդեն այրել էին: Հաջողվել է կրակից դուրս բերել կրունկները և մարմնի այլ մասեր, որոնք ուղարկվել են հետազոտության:
Ոստիկանությունից հայտնել են, որ ծնողների տեղեկությունների հիման վրա գործ է հարուցվել խմբակային բռնաբարության, սպանության և բռնի դիակիզման հատկանիշներով:
Աղբյուր՝ tert.am