«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հյուսիսային Կորեան սպառնացել է պատժել ԱՄՆ-ին թշնամական քաղաքականության համար

03/05/2021

Ավելի քան կես դար ԱՄՆ-ն թշնամական քաղաքականություն է վարում Հյուսիսային Կորեայի նկատմամբ, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս արած հայտարարությունը խոսում է այդ ռազմավարության շարունակության մասին: Այդ կապակցությամբ Փհենյանը հարկադրված կլինի պատասխան միջոցներ կիրառել, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի հարցերով վարչության պետը։
«Նրա հայտարարությունը հստակ արտացոլում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարելու շարունակականությունը, ինչպես դա արել է ԱՄՆ-ն ավելի քան կես դար: Հիմա, երբ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ նոր քաղաքականության հիմնական գաղափարը պարզ դարձավ, մենք ստիպված կլինենք համապատասխան միջոցներ որոնել, և ժամանակի ընթացքում ԱՄՆ-ն կհայտնվի շատ ծանր իրավիճակում»,-ասվում է նախարարության կողմից հրապարակված հայտարարության մեջ:
Արտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն խախտում է երկրի ինքնիշխանությունը՝ դատապարտելով նրա պաշտպանական կանխարգելիչ ուժերը, մինչդեռ իրենք անընդհատ Հյուսիսային Կորեային սպառնում են միջուկային զենքով: