«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց․ «Հրապարակ»

30/09/2021

Ինչպես տեղեկացնում է «Հրապարակը», Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել  Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։ Նիստը ընթացել է Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Դատարանը բավարարել է Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց:

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ձերբակալվել են ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում Պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի մասին ԱԱԾ-ն միայն այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածեց:

Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։