«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Եռաբլուր»-ի հարևանությամբ գործող բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է սկսվել․ այն ողողել է ճանապարհը․ shamshyan.com

22/03/2023

Երեւանում այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ գործող «Ֆլեշ» բենզալցակայանում դիզվառելիքի արտահոսք է առաջացել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Այս պահին հրշեջ-փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն Երևանի քաղաքապետարանի սանմաքրման աշխատակիցները, ովքեր պետք է կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։