«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 41 դեպք

18/12/2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու`4, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, հարկերից խուսափելու, դրամանենգության, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 14-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: