«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել․ Պուտին

18/11/2021

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել, այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը հետագա կարգավորման համար, Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց։

«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար պահանջվում է  ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայում։

«Անկասկած, ռուսական դիվանագիտության դերը մեծանում է  Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու գործում»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը։