«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-ի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցությունը կսկսվի փետրվարի 2-ից․ հաստատել է նաև թուրքական կողմը

19/01/2022

Հայաստանի և Թուրքիայի միջև օդային հաղորդակցությունը կսկվի փետրվարի երկուսից։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Տրանսպորտի նախարարությունը․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանից թուրքական Ստամբուլ կթռչեն հայկական Flyone Armenia ընկերության ինքնաթիռները, թուրքական կողմից ՀՀ կգան Pegasus-ի օդանավերը։

Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու համար։

Հայկական ավիաընկերությունից ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ առաջին թռիչքը նախատեսված է փետրվարի 2-ին։