«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախի համար ընդհանուր հանգանակված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը

02/10/2020

Արցախի Հանրապետության համար ընդհանուր հանգանակված գումարն այս պահին գերազանցում է 19 մլն դոլարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այս օրերին մեր բազմաթիվ հայրենակիցներ մեծ ծավալով օգնություն են ցուցաբերում Արցախին, այդ օգնությունն, ինչպես գիտեք, և' ֆինանսական բնույթի է, և' իրային: Այս պահի դրությամբ հավաքագրված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը և աճի միտում ունի»,- ասաց Մարտիրոսյանը:

Գրիգորի Մարտիրոսյանը նշեց, որ այս օրերին Արցախը ստանում է նաև մեծ ծավալով իրային օգնություն: