«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները նրա անունով կոչել

12/03/2021

Նյու Յորքի մասնավոր դպրոցներից մեկում դադարել են Նյուտոնի օրենքները կոչել դրենց ստեղծողի անունով՝ նրա մաշկի գույնի պատճառով: Դպրոցն այսպես է պայքարում ռասիզմի և սպիտակամորթների գերակայության դեմ, գրել է City Journal-ը:
«Մենք այլևս դրանք Նյուտոնի օրենքներ չենք անվանում: Մենք դրանք անվանում ենք ֆիզիկայի երեք հիմնարար օրենքներ: Դպրոցի ղեկավարությունն ասում է, որ մենք պետք է «ապակենտրոնացնենք սպիտակությունը»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է ավագ դպրոցի աշակերտներից մեկը: Նրա խոսքով ՝ այս կերպ նրանք ուզում են երեխաներին սովորեցնել, որ ֆիզիկայում կա շատ ավելին, քան Նյուտոնն է: