«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ցուցարարները փորձել են գրոհել ԱՄՆ ավիաբազան

06/11/2023

Իսրայել-Համաս պատերազմի սկսվելուց ի վեր բողոքի ցույցեր են սկսվել Թուրքիայի ամբողջ տարածքում։
Թուրքական ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, երբ կիրակի օրը պաղեստինամետ ցույցի ժամանակ հարյուրավոր մարդիկ փորձել են գրոհել ավիաբազան, որտեղ գտնվում են ամերիկյան զորքերը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ժամանումից ժամեր առաջ: Բլինկենը կայցելի Անկարա՝ Գազայի հարցով բանակցությունների համար:

Թուրքիան, որն ուժեղացրել է իր քննադատությունը Իսրայելի հասցեին Գազայում հումանիտար ճգնաժամի սրման հետ կապված, աջակցում է երկու պետությունների լուծմանը՝ միաժամանակ հյուրընկալելով պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորման անդամներին: