Բուլղարիան երկու ռուս դիվանագետների կարտաքսի երկրից
Բուլղարիայի իշխանությունները երկու ռուս դիվանագետների անցանկալի անձ են հայտարարել «լրտեսական սկանդալի» պատճառով։«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ իրականացնում են անվերահսկելի հետախուզական գործողություններ, որոնք անհամատեղելի են դիվանագիտական հարաբերությունների հետ»,- ասված է Բուլղարիայի դատախազության տարածած հայտարարության մեջ: Դիվանագետներին 72 ժամ ժամանակ է տրվել՝ երկիրը լքելու համար: Սոֆիայում ՌԴ դեսպանատունն անհիմն է որակել աշխատակիցների արտաքսումը: Հիշեցնենք՝ մարտի 18-ին Բուլղարիայի դատախազությունը հայտնել էր, որ կասկածյալների է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար: Գերատեսչության վարկածով՝ խմբի ղեկավարը բուլղարական ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից է, որն ավարտել է նաև Մոսկվայի հետախուզական դպրոցը:
ՌԻԱ Նովոստի, ՌԴ դեսպանատուն