«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բուլղարիան երկու ռուս դիվանագետների կարտաքսի երկրից

22/03/2021

Բուլղարիայի իշխանությունները երկու ռուս դիվանագետների անցանկալի անձ են հայտարարել «լրտեսական սկանդալի» պատճառով։«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ իրականացնում են անվերահսկելի հետախուզական գործողություններ, որոնք անհամատեղելի են դիվանագիտական ​​հարաբերությունների հետ»,- ասված է Բուլղարիայի դատախազության տարածած հայտարարության մեջ: Դիվանագետներին 72 ժամ ժամանակ է տրվել՝ երկիրը լքելու համար: Սոֆիայում ՌԴ դեսպանատունն անհիմն է որակել աշխատակիցների արտաքսումը: Հիշեցնենք՝ մարտի 18-ին Բուլղարիայի դատախազությունը հայտնել էր, որ կասկածյալների է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար: Գերատեսչության վարկածով՝ խմբի ղեկավարը բուլղարական ռազմական հետախուզության նախկին բարձրաստիճան աշխատակից է, որն ավարտել է նաև Մոսկվայի հետախուզական դպրոցը:

ՌԻԱ Նովոստի, ՌԴ դեսպանատուն