«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուշիում ադրբեջանցիները ոչնչացրել են Նելսոն Ստեփանյանի հուշարձանը․ Յուրի Կոտենոկ

12/03/2021

Շուշիում ադրբեջանցի բարբարոսները ոչնչացրել են ծնունդով շուշեցի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Այս մասին հայտնում է Յուրի Կոտենոկն իր տելեգրամյան ալիքում։

«Նա ազատագրեց Պոլտավան, Զապորոժյեն, Օդեսան, Կախովկան, Նիկոլաևը, Լենինգրադը, Ղրիմը, Բալթյան երկրները: Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերի 8-րդ ռմբակոծիչ ավիացիոն բրիգադի 57-րդ գրոհային ավիացիոն գնդի օղակի հրամանատար, այնուհետև Բալթյան նավատորմի ռազմաօդային ուժերի 11-րդ գրոհային ավիացիոն դիվիզիայի 47-րդ գրոհային ավիացիոն գնդի հրամանատար, գնդապետ Ստեփանյանը երկրորդ աստղը ստացել է հետմահու (մահացել է 1944 թվականի վերջերին Լատվիայի երկնքում): Հերոսի երկու աստղերից բացի, նա ստացել է նաև Լենինի երկու շքանշան, Կարմիր դրոշի երեք շքանշան և այլ մրցանակներ»,- գրել է Կոտենոկը։