«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի հարավում ռուս զբոսաշրջիկ է մահացել

11/10/2021

Թուրքիայի հարավի Անթալիա նահանգում ռուս զբոսաշրջիկ է մահացել, նրա մահվան պատճառը պարզվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։

«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Ռուսաստանի 1977 թվականի ծնված քաղաքացու մահվան փաստը, որը ընտանիքի հետ գտնվում էր Անթալիայի նահանգում հանգստի ժամանակ։ Մահվան պատճառը պարզվում է», – հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Անթալիայի Օքուրջալար շրջանի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել: