ՀՀ-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար․ Փաշինյան
«Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին՝ ՀՀ-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների համար և դիվանագիտական անձագիր կրողների համար»,- ԱԺ-ում 2024թ-ի բյուջեի քննարկմանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններիին նշեց վարչապետ Նիոլ Փաշինյանը։
«Իհարկե, բացի քաղաքական պայմանավորվածությունից նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մենք վերազինման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների և հույս ունենք այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- նշեց վարչապետ Նիկոլ փաշինյանը։