«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղարաբաղյան հակամարտության դասերը. ինչպիսին կլինեն պատերազմները հաջորդ տասնամյակներին. World politics review

21/11/2020

Ադրբեջանից անօդաչու թռչող սարքերով հայկական ՀՕՊ համակարգերի և զրահատանկային պլատֆորմների վերացումը բազմաթիվ հակասություններ է առաջացրել մարտական գործողություններում տանկերի դերի վերաբերյալ: Ադրբեջանի հաղթանակը, որը ձեռք է բերվել զգալի մարդկային և նյութական կորուստների գնով, ռազմական վերլուծաբանների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել հակամարտության դասերի նկատմամբ`  ապագա ռազմական գործողությունների համար: Լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել այն մասին, որ հակաօդային պաշտպանության (համակարգերը կարող են հնանալ ՝ անօդաչու թռչող սարքերից ճշգրիտ ղեկավարվող օդային հարվածների ֆոնին: Այս պնդումն  այնքան էլ ճիշտ չէ, կարծում են ԱՄՆ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետները:

Նրանց կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը ոչ մի համոզիչ ապացույց չի բերում այն բանի, որ տանկերն ու այլ զրահատեխնիկաները անօդաչու թռչող սարքերի պատճառով կորցնում են իրենց արդիականությունը ժամանակակից մարտերում, քանի որ այն զինծառայողները, ովքեր զրահափոխադրիչների տեսքով պաշտպանություն չունեն, հայտնվում են ավելի խոցելի դիրքում:

Բացի այդ, ադրբեջանական զորքերի կողմից բարձր ճշգրտությամբ ավիահարվածների օգտագործումը Հայաստանի ՀՕՊ համակարգերը ոչնչացնելու համար հաստատում է կարճ և երկար հեռահարության կինետիկ հարվածային զինամթերքի մեծ պաշարների կարևորությունը`զուգորդված հետախուզական հնարավորությունների հետ: Այնուամենայնիվ, ԱԹՍ-ների օգտագործումը կդառնա բարդ խնդիր փոքր և միջին ռազմական տերությունների համար, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ: Այսպիսով, ապագայում ԱԹՍ-ների հնարավորությունները կարող են օգտագործվել միայն հակամարտության սկզբում, քանի որ դրանք արագորեն շարքից դուրս կբերվեն:

Ղարաբաղյան հակամարտությունը ցույց է տվել նաև հեռահար խոցման ոչ կինետիկ զենքերի, հատկապես ռադիոէլեկտրոնային պայքարի սարքերի կարևորությունը: Դրանց օգտագործումը թույլ կտար Հայաստանին դիմակայել ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի գործողություններին, բայց Ադրբեջանը պատերազմի առաջին իսկ օրերին դրանք շարքից հանել էր: Ինքնին, էլեկտրոնային պատերազմի միջոցները պետք է ինտեգրվեն հակաօդային պաշտպանության այլ համակարգերի հետ`օդային սպառնալիքներից արդյունավետ պաշտպանվելու համար:

ԱՄՆ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի մասնագետները  կարծում են նաև, որ ղարաբաղյան հակամարտությունը ցույց է տվել նոր ռազմական կոնցեպցիաների և դոկտրինի անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն տանկերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ինտեգրմանը նոր տեխնոլոգիաների, այդ թվում` ԱԹՍ-ների և կիբերօպերացիաների դեմ: Չնայած վերջիններըը կարևոր դեր չեն խաղացել այս հակամարտության մեջ, դրանք, ամենայն հավանականությամբ, կօգտագործվեն ապագայում հակաօդային պաշտպանության համակարգերը շարքից հանելու կամ նույնիսկ ոչնչացնելու համար: Առավելություն կունենան այն ռազմական ուժերը, որոնք լավագույնս հասկանում են, թե ինչպես երկու համակարգերը համատեղել հիբրիդային ուժային կառույցի մեջ: Սա վերաբերում է բոլոր մակարդակների ռազմական տերություններին. նրանք պետք է միջոցներ գտնեն հնացած տեխնիկան թարմացնելու համար:

Առաջնագծից հեռու հակամարտությունը հաստատել է տեղեկատվական դաշտի կարևորությունը: Երկու կողմերն էլ զգալի ռեսուրսներ են ծախսել`փորձելով վերահսկել ռազմական գործողությունների շուրջ տեղեկատվական դաշտը, մոբիլիզացնել միջազգային հասարակական կարծիքը` հօգուտ իրենց երկրի և գրավել այլ երկրների ղեկավարությունների ուշադրությունը:

Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետների կողմից արված մեկ այլ եզրակացություն կայանում է նրանում, որ  համակցված ռազմական գործողության մեկ բաղադրիչի  ձախողման դեպքում, օրինակ , երբ հետևակը չի աջակցում զրահամեքենաներին կամ հակաօդային պաշտպանության համակարգերը չեն պաշտպանում հրետանուն, ավելի հեշտ է դառնում պաշտպանությունում անցք բացելը: Հակամարտության առաջին օրերին հակահարձակման, ընթացքում Հայաստանը կրել է մարտական տանկերի բացառիկ մեծ կորուստներ, այն բանից հետո, երբ Ադրբեջանը կարողացել է ոչնչացնել մեկ տասնյակից ավելի կարճ հեռահարության զենիթահրթիռային համակարգեր:

Բացի այդ, հակամարտության սկզբում հայկական ուժերը շատ դանդաղ էին հարմարվում, իսկ զորքերի հավաքման շրջանները շատ մոտ էին գտնվում առաջնագծին և գրեթե չէին հսկվում: Ռազմական վերլուծաբան Ռոբ Լին իր թվիթերյան էջում գրել է, որ հակամարտությունը ցույց է տվել վաշտի և դասակների մակարդակով ցածրաստիճան հրամանատարներին ավելի փոքր խմբերով մանևրելու լիազորություններ տալու անհրաժեշտությունը:

Ղարաբաղյան հակամարտությունից հիմնական եզրակացությունն այն է, որ մարդկային գործոնը գալիք տասնամյակներում շարունակելու է գլխավորը մնալ մարտական գործողություններում: Հայաստանի տանկային լուրջ կորուստները կապված էին մարտավարության և զրահամեքենաների խմբավորման սխալների հետ: