«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոսկվան օգտակար է համարում ԵԱՀԿ-ի դերը ԼՂ կարգավորմանը նպաստելու գործում

01/12/2021

Մոսկվան ԵԱՀԿ-ի դերն օգտակար է համարում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նպաստելու գործում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ՝ նվիրված ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստին։

«ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նպաստելու գործընթացում։ Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորում պետք է իրականացվի խաղաղ քաղաքական-դիվանագիտական ​​մեթոդներով՝ ահմանված ձեւաչափերի շրջանակում, հակամարտող կողմերի անմիջական մասնակցությամբ եւ հաշվի առնելով կողմերի շահերը»,-ասված է հաղորդագրության մեջ։