«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեր հարաբերությունն աչքի է ընկել 2 ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքով․ Փաշինյանը՝ Բռնաբիչին

15/02/2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Անա Բռնաբիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք բարեկամ սերբ ժողովրդին՝ իր պետականության հիմքերն էլ ավելի ամրապնդելու  և երկիրը մշտապես բարգավաճման ուղով տանելու համար։ 

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ ընդհանուր արժեքների և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված բարեկամական կապերը։ Մեր երկրների միջև հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց առանձնահատուկ ջերմությամբ և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքով: 

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի արձանագրել նոր ձեռքբերումներ և նվաճումներ ու որակական նոր մակարդակի բարձրացնել բազմաբնույթ համագործակցությունը Հայաստանի և Սերբիայի միջև: 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։