«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շուտով կունենանք անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ․ Ռուստամ Բադասյան

17/06/2021

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանըֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը ՍԴ որոշմամբ համապատասխանում է Սահմանադրությանը

Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը):

Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` մի շարք դրույթների սահմանադրականության ստուգման պահանջով:

Շուրջ չորս ամիս անց, ՀՀ Սահմանադրական դատարանը օրենքը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:

Ցավում եմ, որ չորս ամիս հետաձգվեց այս կարևոր նախագծի կյանքի կոչումը, որն ակնհայտորեն որևէ խնդիր չուներ Սահմանադրության հետ, և ակնհայտ է նաև, որ ՍԴ դիմելու համար պայքարող որոշ «անկախ իրավաբաններ» ընդամենը շահագրգռված չեն դատաիրավական բարեփոխումներով:

Դատաիրավական բարեփոխումները կյանքի են կոչվելու․ շուտով կունենանք մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող անկախ ու պրոֆեսիոնալ դատավորներ, այս գործերով կբարձրանա հանրային վստահությունը դատական համակարգի նկատմամբ :

Բարեփոխումները ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ ԵՆ կյանքի կոչվել․․․»։