«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լավրովը ներողություն Է խնդրել Հնդկաստանից G20-ի հանդիպմանը արեւմտյան որոշ երկրների «խեղկատակության» համար

02/03/2023

ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը G20-ի հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կցանկանար ներողություն խնդրել Հնդկաստանից մի շարք արեւմտյան պատվիրակությունների անպատշաճ պահվածքի համար, որոնք «քսանյակի» աշխատանքը վերածել են «խեղկատակության»:

«Կցանկանայի ներողություն խնդրել Հնդկաստանի նախագահությունից եւ գլոբալ հարավի երկրների գործընկերներից մի շարք արեւմտյան պատվիրակությունների ոչ պատշաճ պահվածքի համար, որոնք «քսանյակի» օրակարգի շուրջ աշխատանքը վերածել են խեղկատակության՝ փորձելով տնտեսական քաղաքականության ձախողումների համար իրենց պատասխանատվությունը բարդել մյուսների վրա, առաջին հերթին՝ Ռուսաստանի»,- հայտարարել է նա G20-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում: