«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. փաստաբանները դատարան են դիմել

10/07/2021

«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի արդեն նախկին ղեկավար Արմեն Չարչյանի փաստաբանները քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն են ներկայացրել Առաջին ատյանի դատարան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբաններից Էրիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8–ին Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը մերժել էր, ինչի հետևանքով Չարչյանը մնաց կալանքի տակ։

«Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործը դատարանի որոշմամբ պետք է կարճվի՝ մինչև դատաքննություն սկսելը»,–ասաց պաշտպանը։

Ալեքսանյանի խոսքով` դատավորն իրավունք ունի 15–օրյա ժամկետում բացի նիստի օր նշանակելուց, նաև քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել վարույթը։ Ընտ նրա` խոսքը քրեական հետադնդումը բացառելու մասին է, և դատավորը կարող է նմանատիպ որոշում կայացնել, քանի որ կան նման նախադրյալներ։

Ըստ պաշտպանող կողմի` քրեական գործի հարուցման առիթ է հանդիսացել ՀՔԾ խոսնակի զեկուցագիրը, իսկ մեղադրող կողմը պնդում է, որ հիմք են հանդիսացել լրատվամիջոցի հրապարակումը կամ վարույթ իրականացնող մարմնի ուսումնասիրությամբ հայտնաբերված հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում