«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունենք. պետք է ներկայացնենք կառավարության ծրագիրը

06/08/2021

Կառավարությունն, ըստ էության, ձևավորված է, չի նշանակված միայն ԱԳ նախարարը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ես ևս մեկ անգամ ուզում եմ մեզ հաջողություն մաղթել մեր երկրի կառավարման գործում: Առաջիկայում մենք պետք է զբաղվենք կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով: Մեր ծրագիրը, բնականաբար, պետք է հենված լինի ՔՊ-ի նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա:
Նախընտրական քարոզարշավը կենդանի գործընթաց է և այս քարոզարշավի առանձնահատկությունն այն է, որն իսկապես կենդանի երկխոսություն ստացվեց ՀՀ քաղաքացիների հետ: Մենք կառավարության ծրագիրը կազմելիս պետք է ոչ միայն հենվենք այն գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ընդունվել են մինչև նախընտրական քարոզարշավը, այլ նաև այն խոստումների կամ այն ընմբռնման վրա, որը ձևավորվել է քաղաքացիների հետ կենդանի շփման արդյունքում: Առաջիկայում պետք է կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա և պետք է մի քանի քննարկումներ ունենանք: Մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունենք այն ներկայացնելու ԱԺ, և առաջիկայում սա մեզ համար պետք է լինի առաջնահերթություն»,- ասաց Փաշինյանը: