«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալի Բաբաջան. «Կներեք, իհարկե, բայց այս երկրի մարդիկ Էրդողանի փորձաճագարները չեն»

25/10/2021

Թուրքիայի տնտեսության նախկին պատասխանատուներից մեկը՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ էլ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա ամիսներին գնաճն ավելանալու է։ Իսկ դրա պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայացրած որոշումներն են։

Ալի Բաբաջանն իր կուսակցության Արնավութքյոյի շրջանային համագումարում ներկայացրել է Էրդողանի և Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի՝ 2015 թվականից հետո  կատարած հայտարարությունները դոլար-լիրա փոխարժեքի մասին և նշել․

«Էրդողանը համառաբար մեր ողջ ազգին իջեցրեց աղքատության խորքերը։ Նախինում էլ եմ ասել․ ամբողջ Թուրքիայի Հանրապետությունը դարձել է փորձարարական լաբորատորիա զուտ այն սխալ թեզի պատճառով, որը տարիներ շարունակ պարտադրել է հարգարժան Էրդողանը։ Կներեք, իհարկե, բայց այս երկրի արժանապատիվ մարդիկ Էրդողանի փորձաճագարները չեն»։

Բաբաջանն իշխանությանը նաև մեղադրել է 2019թ․ մարտի 31-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ գրանցելու համար մտածված սխալ ֆինանսական քաղաքականություն վարելու մեջ։ Նա մասնավորապես նշել է, որ ընտրություններից երեք ամիս առաջ պահուստային միջոցներ են վաճառվել շուկայում դոլարի կուրսը ցածր ցույց տալու նպատակով։

Աղբյուր` ermenihaber