«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17/12/2020

Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19–ի սահմաններում։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի  արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։

Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։

Այսօր  առավոտյան երկրաշարժ է  գրանցվել նաև Ադրբեջանում։  Այս մասին հաղորդում է Ադրբեջանի  ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի պաշտոնական կայքը:

Հայտնում են, որ 3 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 07:13-ին՝ հանրապետության Մասալլիի շրջանի տարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կիլոմետր խորության վրա, մակերեսին ցնցումներ չեն զգացվել:

Նշենք , որ 2 օր առաջ արևմտյան Հայաստանի Վան քաղաքում նույնպես երկրաշարժ էր գրանցվել։ Հաղորդվում էր, որ Երկրի մակերևույթից 5 կիլոմետր խորությամբ տեղի ունեցած երկրաշարժը  քաղաքում խուճապ էր առաջացրել։  

 Նախնական տեղեկություններով, 4.7 մագնիտուդ երկրաշարժի հետեւանքով զոհեր և ավերածություններ չեն եղել։ 

Աղբյուր` Փաստինֆո