Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Դեկտեմբերի 17-ին Միջերկրական ծովում 4․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) հրապարակած տեղեկությունների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 10։19–ի սահմաններում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12կմ խորության և Թուրքիայի արևմտյան Մուղլա նահանգի Դատչա շրջանից 404կմ հեռավորության վրա։
Մարդկային և նյութական կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում։
Այսօր առավոտյան երկրաշարժ է գրանցվել նաև Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի պաշտոնական կայքը:
Հայտնում են, որ 3 բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 07:13-ին՝ հանրապետության Մասալլիի շրջանի տարածքում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 14 կիլոմետր խորության վրա, մակերեսին ցնցումներ չեն զգացվել:
Նշենք , որ 2 օր առաջ արևմտյան Հայաստանի Վան քաղաքում նույնպես երկրաշարժ էր գրանցվել։ Հաղորդվում էր, որ Երկրի մակերևույթից 5 կիլոմետր խորությամբ տեղի ունեցած երկրաշարժը քաղաքում խուճապ էր առաջացրել։
Նախնական տեղեկություններով, 4.7 մագնիտուդ երկրաշարժի հետեւանքով զոհեր և ավերածություններ չեն եղել։
Աղբյուր` Փաստինֆո