«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի օգնությամբ կանխվել է Բելառուսում ռազմական հեղաշրջման փորձը և Լուկաշենկոյի դեմ մահափորձը

19/04/2021

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Բելառուսի Պետանվտանգության կոմիտեյի հետ անցկացված համատեղ գործողության ընթացքում կանխել է Բելառուսում ծրագրվող ռազմական հեղաշրջումը և երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ մահափորձը։
Հեղաշրջման մեջ կասկածվող բելառուս գործիչներից երկուսը ձերբակալվել են Ռուսաստանի մայրաքաղաքում և փոխանցվել պաշտոնական Մինսկին։ Դրանք են ԱՄՆ և Բելառուսի քաղաքացի, փաստաբան Ալեքսանդր Զինկևիչը և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որ Լուկաշենկոյի իշխանության առաջին տարիներին զբաղեցրել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնը։ Լուկաշենկոյի պնդմամբ՝ «ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը հավանություն էր տվել իմ և իմ որդիների դեմ մահափորձին»։