«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիան փակում է մզկիթները

13/12/2021

Ֆրանսիայում 21 մզկիթ փակվել է  «ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով, ևս վեցն էլ փակվելու են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը LCI հեռուստաալիքի եթերում։

Միաժամանակ, Դարմանենը քննադատել է հանրապետականներին և ծայրահեղ աջերին այս օրենքին դեմ քվեարկելու համար։ Սրա պատճառով Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ նման քանակության մզկիթներ փակվել են։

«Ֆրանսիայում  ևս 36 մզկիթներ կան, որոնք շարունակելու են իրենց գործունեությունը, քանի որ չի հակասում հանրապետության օրենքներին։ Մի քանիսը դադարել են արտաքին ֆինանսավորում ստանալ, իսկ մեկ մզկիթ էլ աշխատանքից հեռացրել է ծայրահեղականության մեջ մեղադրվող իմամին»,- ասել է գերատեսչության ղեկավարը։