«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ Hyundai Sonata-ն դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը․ կա վիրավոր

09/12/2020

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 05:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։