«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ պետքարտուղարը Վատիկանի արտգործնախարարի հետ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանը

01/10/2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեկնել է Վատիկան, որտեղ հանդիպել է Վատիկանի արտգործնախարար, արքեպիսկոպոս Ռիչարդ Գալագերիի հետ: Բարձրաստիճան ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են «հակամարտությունների ու ճգնաժամային որոշ տարածքների հիմնախնդիրներ»: Այս մասին հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության տնօրեն Մատեո Բրունին:

 45 րոպե տևած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովի արևելքում առաջացած լարվածությունը: