Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրգործ է հարուցել զինծառայողի ինքնասպանության դեպքի առթիվ
06/04/2021
Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Պետական սահմանային ծառայության զորամասի զինծառայող Ալի Իսմայիլովի ինքնասպանության դեպքի առթիվ:
Հաղորդվում է, որ երիտասարդը ինքնասպան է եղել մարտի 29-ին ՝ հրազենից կրակ բացելով:
Դատախազներն այցելել են դեպքի վայր, զննել դին, հավաքել անհրաժեշտ ապացույցները, բացատրություններ ստացել:
Գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով:
@AzeSputnik
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան