«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում համազգային գործադուլ է

01/02/2023

Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Ֆրանսիայի փողոցներ. երկրում արհմիությունների և քաղաքական ձախ ուժերի կոչով համազգային գործադուլ է տեղի ունենում կենսաթոշակային բարեփոխումների դեմ. այս մասին գրում է Euronews-ը։

Մինչդեռ խորհրդարանական հատուկ հանձնաժողովը լարված մթնոլորտում քննարկում է կառավարության ներկայացրած փաստաթղթի նախագիծը, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքը 62-ից դարձնել 64 տարեկանը։

Գործադուլին մասնակցում են տրանսպորտի, էներգետիկայի ոլորտի ձեռնարկությունների աշխատակիցները, փոստատարները, ուսուցիչները, կոմունալ ծառայությունների, պետական ​​ծառայողները։ Հասարակության աջակցությունը բողոքի ակցիաներին աճում է. սոցհարցումների համաձայն՝ Ֆրանսիայի բնակիչների 76%-ն արդեն դեմ է բարեփոխումներին։