«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանն ու Թուրքիան ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել

05/05/2021

Անկարայում Ղազախստանն ու Թուրքիան ընթացիկ տարում ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։ Այս մասին հայտնել են Ղազախստանի Պաշտպանության նախարարությունից, գրում է EurAsia Daily-ն։
«Փաստաթուղթը ներառում է տարածքային անվտանգության ոլորտում 17 միջոցառում, հատուկ նշանակության ստորաբաժանումների նախապատրաստում, համատեղ զորավարժությունների անցկացում։ Նախատեսվում  է փորձի փոխանակում հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ռազմավարության ոլորտում»,- ասված է մամլո հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ ծրագրի ստորագրմանը նախորդել են բանակցություններ երկու երկրների ռազմական գերատեսչությունների գլխավոր շտաբների միջև։ Դիտարկվել է նաև ռազմական կրթության ու գիտության ոլորտում փոխգործակցությունը, համաձայնեցվել է 2022-2023 թթ. ուսումնական տարվա զինծառայողների ուսուցման ծրագիրը։