«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հուլիսի 1-ից գործարկում է պատվաստումների թվային անձնագրեր

16/06/2021

Հուլիսի 1-ից Շվեդիայում կգործարկվեն պատվաստումների թվային վկայականներ, որոնք կարող են ներկայացվել արտերկիր մեկնելիս: Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է երկրի սոցիալական հարցերի նախարար Լենա Հալենգրենը:

«Հուլիսի 1-ից բոլորը, ովքեր պատվաստվել են, կկարողանան քովիդ-անձնագիր ստանալ, – ասել է նախարարը: – Վկայականներն անվճար կլինեն»:

Փաստաթուղթը կարելի է պատվիրել նաև էլեկտրոնային եղանակով:

Շվեդիայում պատվաստումները սկսվել են 2020 թվականի դեկտեմբերի 27-ին: Երկրի կառավարության նպատակն է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 5-ը պատվաստել ամբողջ չափահաս բնակչությանը: Ներկայումս բնակիչների 51,3%-ը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ դոզա: